Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

COVID-19. Իտալիայում և Ֆրանսիայում նկատվում է մահացության ցուցանիշի անկում

Իտալիայում ապրիլի 26-ին գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով մահացության 260 նոր դեպք: Այս ցուցանիշը 155-ով պակաս է նախորդ օրվա համեմատ և մարտի կեսերից սկսած ամենացածր թիվն է:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Իտալիայում գրանցվել է մոտ 27 հազար մահ: Ապաքինվել է 65 հազար մարդ: Ավելի քան 106 հազար մարդ շարունակում է բուժվել: Դրական դինամիկան օգնում է իտալական քաղաքներին պլանավորել իրենց կյանքը կարանտինից հետո: Մասնավորապես, Միլանը, որտեղ առաջին անգամ վերջին տարիներին օդի մաքրության բարձր ցուցանիշ է գրանցվել, մտադիր է ավտոմոբիլային երթևեկությունը քաղաքում պահպանել նվազագույն մակարդակի վրա:  

Ֆրանսիայում ապրիլի 26-ին հայտնեցին մեկ օրում գրանցված 242 մահվան դեպքի մասին: Այս ցուցանիշը նկատելիորեն նվազում է: Երկրում մահացության ցուցանիշը մոտենում է 23 հազարի: Կիրակի օրը Փարիզի բազմաթիվ բնակիչներ դուրս էին եկել գնումների: Նրանցից շատերը կրում էին պաշտպանիչ դիմակներ և հետևում էին սոցիալական հեռավորություն պահելու պահանջներին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին