Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Սիրիայի ՀՕՊ համակարգերը ետ են մղել հարձակումները Դամասկոսի երկնքում

Սիրիայի հակաօդային պաշտպանության հաշվարկները ետ են մղել Դամասկոսի վրա հարձակումները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հրաձգությունն իրականացվել է երկնքում՝ մայրաքաղաքի մերձակայքում գտնվող հատվածում:

Վերջին տվյալներով, հարձակումը «իսրայելական ագրեսիա էր, որը կատարվել է Լիբանանի օդային տարածքից»: Սիրիական ՀՕՊ համակարգերին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել:

Իսրայելցի զինվորականները պարբերաբար կրակ են բացում օբյեկտների ուղղությամբ՝ իրենց գործողությունները բացատրելով նրանով, որ չեն ցանկանում, որպեսզի թշնամու ձեռքում ժամանակակից սպառազինություն հայտնվի: Առաջին հերթին խոսքը «Հզբոլլահ» լիբանանյան շարժման մասին է, որը տարածաշրջանում աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ու ղեկավարվում է Թեհրանի կողմից:

Սիրիայի և Իսրայելի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, երկու պետության ստեղծման օրվանից նրանք պատերազմի մեջ են: Մասնավորապես, երկու պետությունն էլ հակամարտության մեջ են Գոլանյան բարձրունքների կարգավիճակի հարցի շուրջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին