Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Սաուդյան Արաբիայում անչափահասների համար չեղարկել են մահապատիժը

Սաուդյան Արաբիայի իշխանությունները անչափահասների համար մահապատիժը, որպես հանցագործության պատժատեսակ, չեղարկելու որոշում են կայացրել։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով տեղի Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի հայտարարությանը։

«Սա կարևոր օր է Սաուդյան Արաբիայի համար։ Այսպիսի քայլը հնարավոր դարձավ Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդ թագավորի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի շնորհիվ։ Այպիսի հրամանը հնարավորություն կտա մեզ ստեղծել առավել ժամանակակից օրենսգիրք»,- նշել է հանձնաժողովի ղեկավար Ավվադ ալ-Ավվադը։

Հայտարարությունում նշվում է, որ անչափահասների համար մահապատիժը փոխարինվելու է առավելագույնը 10 տարի ազատազրկմամբ։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին