Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ- Ալեքսանդրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ նրա ծննդյան օրվա և Նիդերլանդների Թագավորության ազգային տոնի առթիվ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Կարևորելով բարեկամության և փոխվստահության մթնոլորտում զարգացող հայ-նիդերլանդական հարաբերությունները՝ մենք մեծապես շահագրգռված ենք խորացնելու և ընդլայնելու Նիդերլանդների հետ փոխշահավետ համագործակցությունը հնարավոր բոլոր ոլորտներում։

Օգտվելով առիթից՝ խորին երախտագիտություն եմ հայտնում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար։ Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կհաղթահարենք այս փորձությունը:

Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա կառուցողական երկխոսությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

 Բոլորիս համար դժվարին և մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում մաղթում եմ Ձեզ ևՆիդերլանդների բարեկամ ժողովրդին առողջություն և տոկունություն»,-մասնավորապես նշել է նախագահ Սարգսյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին