Ուրբաթ, 27. 02. 2026

spot_img

«Արցախ-Բելգիայի հոլանդախոս պատգամավորներ» բարեկամության խումբը շնորհավորել է ԱՀ նորընտիր նախագահին

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորում է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և պատգամավորներին

Արցախի հետ Բելգիայի հոլանդախոս պատգամավորների բարեկամության խումբը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին:

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբից,  շնորհավորական նամակում բարեկամության խմբի անդամները ողջունել են ժողովրդավարական ճանապարհով իրենց երկիրը կազմակերպելու Արցախի ժողովրդի հանձնառումը, որը նրանք հաջող իրականացնում են՝ ի հեճուկս պարտադրված մեկուսացման և բազում դժվարությունների: Նրանք նշել են, որ, ցավոք, չեն կարողացել մասնակցել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի գրասենյակի կողմից կազմակերպած Արցախի ընտրությունները դիտարկելու անկախ առաքելությունը, որը համավարակի պատճառով չեղյալ հայտարարտվեց:

«Նամակում պատգամավորները նաև շեշտում են, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին անհրահեշտ է և վճռորոշ: Նրանք նաև նշում են, որ բարեկամության խումբը հիանալի գործնական հարաբերություններ էր հաստատել Արցախի նախկին իշխանությունների հետ և իրենց պատրաստակամությունն են հայտնում համագործակցության բարձր մակարդակը պահպանել Արցախի Հանրապետության նորընտիր իշխանությունների հետ ևս»,- նշված է հաղորդագրության մեջ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին