Շաբաթ, 14. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թանկյանին իր բանաստեղծության հիման վրա երգը գրելու համար

 Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանրահայտ ռոք երգիչ Սերժ Թանկյանին՝ իր բանաստեղծության հիման վրա «Հայաստան» երգը գրելու համար:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Նա շեշտել է, որ հանրությանը ծանոթ բառերին ավելացել է հետևալ կրկներգը.

Արագած, Գրիգոր, Արարատ ու Սևան,
Անահիտ, Նաիրի, Զարուհի ու Շուշան,
Հայասա, Ուրարտու, Շուպրիա, Արմենիա,
Արատա, Նաիրի, Մեծ Հայք ու Կիլիկիա։

«Հույս ունեմ՝ Ձեզ դուր կգա։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»,-եզրափակել է Նիկոլ Փաշինյանը:

Սերժ Թանկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին: Երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան:

«Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին»,- նշել է Սերժ Թանկյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին