Հայոց Ցեղասպանության 105֊ամյակի ոգեկոչման շրջանակներում ՀՀ մարդասիրական առաքելության խմբի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ից։ Հարգանքի տուրքի արարողությանը մասնակցել է նաև Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը։