Երկուշաբթի, 02. 06. 2025

spot_img

Հիշում ենք ու պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի. Ֆրանկ Էնգելի ուղերձը՝ ապրիլի 24-ի առիթով

Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր, Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով ևս մեկ անգամ հիշում ոճրագործոթյունն ու պահանջում, որ 1915-ին կատարվածը երբեք չմոռացվի և չկրկնվի: Էնգելն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում:

2020-ի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն է, սակայն այն նման չէ մյուսներին․ Էնգելը փաստել է՝ առաջին անգամ է, որ ոգեկոչումը տեղի է ունենում վիրտուալ աշխարհում, օնլայն տարբերակով: «Երևանում՝ Ծիծեռնակաբերդում, այսօր միլիոնավոր մարդիկ չկան, հավաքներ չկան այն հիմնական վայրերում, որտեղ հայերը հավաքվում են ողջ աշխարհում: Ես կվերադառնամ, օրինակ, 2015 թվական, երբ մենք կարողացանք մեծ ոգեկոչման արարողություն կազմակերպել Ստամբուլում, որը պահանջում էր հազարավոր մարդկանց ֆիզիկական ներկայություն: Դա հնարավոր չի լինի այս տարի որևէ տեղ: Սակայն Ցեղասպանության ճանաչումը, այն ժամանակ գործված մեղքերի ճանաչումը, կատարված հանցագործության ճանաչումը չպետք է կանգ առնի»,- շեշտել է նա:

Էնգելը ուրախությամբ նշել է, որ կարողացել է իր փոքր նպաստն ունենալ իր երկրի՝ Լյուքսեմբուրգի կողմից երկու տարի առաջ ցեղասպանության ճանաչման գործում: «Եվ ես նաև ուրախ կլինեի այս տարի ոգեկոչմանը ֆիզիկապես մասնակցել: Սակայն դա հնարավոր չէ, մենք բոլորս գիտենք, թե ինչու, բայց, միևնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ տարբերություն չկա, ցեղասպանությունը կատարվել է, և ցեղասպանությունը երբեք չպիտի կրկնվի: Այսպիսով՝ այս անգամ՝ վիրտուալ միջավայրում, բայց ավելի ուժգին կերպով ոչ միայն հիշում ենք, այլ նաև պահանջում, որ կատարվածը երբեք չմոռացվի և երբեք չկրկնվի»,-եզրափակեց նա:

Հայամետ գործիչ Էնգելի կինը ազգությամբ հայ է: Նրանք պսակադրվել են Հայաստանում:

Օսմանյան կայսրության կողմից 1915թհայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էրԱշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցըՑեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին