Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Բելգիացի սենատոր Կառլ Վանլուվեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բելգիացի սենատոր և Ֆլամանդական խորհրդարանի անդամ Կառլ Վանլուվեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Վանլուվեն իր տեսաուղերձում նշել է, որ պետք է հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը և երբեք չմոռանալ այն։

«Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը մեծ հանցագործություն է մարդկության դեմ, որը պետք է հիշատակենք և երբեք չմոռանանք։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ֆիզիկապես չենք կարող հարգանքի տուրքի միջոցառումներ իրականացնել, բայց միլիոնավոր հայեր, մեր ընկերները հարգանքի տուրք են մատուցում զոհերի հիշատակին։ Ֆլամանդրիայի խորհրդարանը 5 տարի առաջ բանաձև է ընդունել, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն, ինչը արդիական է նաև այսօր»,- նշել է Վանլուվեն։

2015թ. Ֆլամանդրիայի խորհրդարանը բանաձև է ընդունել, որով դատապարտել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Օսմանյան կայսրության ղեկավարության կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությունը և կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել այն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին