Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանության անպատժելիության պարագայում նոր ոճիրի իրագործման վտանգ է տեսնում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ցեղասպանության անպատժելիության պարագայում նոր ոճիրի իրագործման վտանգ է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում։

«Անպատժելիությունը բերում է նրան, որ պոտենցիալ ցեղասպանը ենթադրում է, որ կարող է անպատիժ մնալ»,- ասաց Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանը զրույցի ընթացքում նշեց, որ ցեղասպանությունների կանխարգելումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է արդեն 22 տարի։

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին