Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Պետբյուջեի փաստացի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ

Պետական բյուջեի եկամուտների փաստացի կատարողականը  առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ՝ նախատեսված 340 մլրդ դրամի համեմատ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  այս մասին ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով բյուջեի հավաքագրման վերաբերյալ հարցին:

«Պետական բյուջեի փաստացի կատարողականն առաջին եռամսյակում կազմել է 349 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 299.5 մլրդ-ի համեմատ: Այսինքն՝ 49.5 մլրդով ավելի ենք կատարել: Սակայն այս տարվա առաջին եռամսյակի համար ծրագրային ցուցանիշը նախատեսված էր 340 մլրդ, հետևաբար շուրջ 9.5  միլիարդով գերակատարել ենք հաստատված ծրագրային ցուցանիշը»,-ասաց Անանյանը:

Նա նկատեց, որ այդ 2018-ի համեմատ այդ գերակատարման ցուցանիշները շատ ավելի ազդեցիկ են: Անանյանը, սակայն, շեշտեց, որ ավելի լավ է սևեռվել ապագա անելիքների վրա: Նա հիշեցրեց, որ կառավարությունն ապրիլի 23-ի նիստում Պետական բյուջեի մասին օրենքում փոփոխության օրինագիծ է քննարկել, որը կքննարկվի նաև ԱԺ-ում: «Նախատեսելու ենք, օրինակ, Պետական բյուջեի հարկային եկամուտների նվազում: Առաջին եռամսյակը շատ լավ ազդակ է, սակայն ապագան ձևավորելու և ապագա հարկային եկամուտների հավաքագրման առումով դեռևս անորոշությունները մնում են բազմաթիվ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին