Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Լատվիայի առաջին նախագահն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունը։

«20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը: Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»,- նշել է Գունտիս Ուլմանիսը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին