Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Արցախում կորոնավիորուսով հաստատված վարակակիրների թիվը հասել է 8-ի․ ապաքինվել է 3 քաղաքացի

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է եղել։ Գումարային վարակվածների թիվը դարձել է 8։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, ով ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում»,- նշում են նախարարությունից:

Առ այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից 3-ն արդեն ապաքինվել է: Արցախում այս պահին մեկուսացված է 20 քաղաքացի, թեստավորվել է 195 մարդ։

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ապրիլի 12-ին ստորագրել է երկրում մինչև մայիսի 12-ն արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագիր։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին