Շաբաթ, 28. 02. 2026

spot_img

CNF-ը 12 հազար 400 ԱՄՆ դոլարի աջակցություն է տրամադրել Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնին

Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ, Կովկասի բնության հիմնադրամն իր աջակցությունն է ցուցաբերել ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ Սևանա լճում և այլ ջրավազաններում  ձկնային պաշարների հետազոտման նպատակով ժամանակակից ձայնախորաչափի գործարկման համար անհրաժեշտ ծրագրային փաթեթի ձեռք բերման համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Աջակցության վերաբերյալ համապատասխան պայմանագիրը կնքվել է CNF-ի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինիի և ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի միջև: CNF-ի կողմից տրամադրվող աջակցությունը կազմել է 12 հազար 400 ԱՄՆ դոլար: Տրված գումարով ձեռք կբերվի ձկնային պաշարների հետազոտման նպատակով կենտրոնի կողմից գնված ձայնախորաչափի գործունեությունն ապահովող ծրագրային փաթեթը:

Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցության շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամը շարունակելու է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը Հայաստանի եզակի կենսաբազմազանության արդյունավետ պահպանության գործում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին