Կիրակի, 01. 03. 2026

spot_img

Թանդիլյանն առաջարկում է տնտեսավարողի չվճարված հարկերի համար 2-րդ, 3-րդ եռամսյակին տույժ չհաշվարկել

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում տնտեսավարողների չկատարած հարկային պարտավորությունների պատճառով երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժ չհաշվարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանն այս մասին ասաց ԱԺ ապրիլի 22-ի նիստում Միքայել Մելքումյանի՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է չկատարած հարկային պարտավորության համար հաշվարկվող տույժի չափը նվազեցնել:

Թանդիլյանը նկատեց, որ տույժերի թեման անհանգստացնում է շատ տնտեսավարողների:

«Իմ առաջարկն է՝ հաշվի առնելով, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը կա ու դեռ տևելու է,  երկրորդ, երրորդ եռամսյակների համար տույժը ընդհանրապես չհաշվարկվի: Դա բոլորին պետք է այս ժամանակում:  Հաշվի առնելով, որ շրջանառու դրամական միջոցների կտրուկ անկում է տեղի ունենում, պետք է ուղղակի ազատել երկրորդ, երրորդ եռամսյակների տույժերից: Պատգամավորի առաջարկով միայն դրանից հետո պետք է շարունակել 0,04 տոկոսով հաշվարկումը»,-ասաց Թանդիլյանը:

Նա նաև առաջարկեց, որ շահութահարկի կանխավճարները կամ տոկոսները փոխվեն կամ վճարման ժամանակահատվածը հետաձգվի:

Գործող կարգավորմամբ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Միքայել Մելքումյանն առաջարկում է դա իջեցնել՝ դարձնելով 0.04 տոկոս:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին