Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Լիբանանի փախստականների ճամբարում կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել

Լիբանանի արևելյան հատվածում գտնվող պաղեստինցի փախստականների համար նախատեսված ճամբարում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը:

«Արմենպրես» –ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ ախտանշաններով անձը տեղափոխվել է Բեյրութ, որտեղ համապատասխան թեստավորումից հետո հաստատվել է վարակվածությունը:

Տեղի իշխանությունները նշել են, որ անում են ամեն հնարավորը ճամբարում վարակի տարածումը կանխելու համար: Ճամբարում բնակվում են Սիրիայից եկած 55-60 հազար պաղեստինցի փախստականներ:

Լիբանանում կորոնավիրուսով վարակվել է 677 մարդ, վարակի հետևանքով 21-ը մահացել է:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին