Կիրակի, 01. 03. 2026

spot_img

Արցախում Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա

Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթն Արցախում չի կայանալու՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով երկրում միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները։

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի պարետատնից։

«Արցախի Հանրապետության նախագահի ապրիլի 12-ի՝ Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին հրամանագրով և դրա հիման վրա ընդունված Պարետի ապրիլի 13-ի որոշմամբ սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ… Արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները: Հաշվի առնելով վերը նշված իրավական ակտերով նախատեսված սահմանափակումները, այս տարի Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից»,- նշված է հայտարարության մեջ:

Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը:

Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին տեղաշարժի սահմանափակման պատճառով ապրիլի 24-ին այցելուների մուտքը փակ կլինի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին