Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 5 հազար 642-ով

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 5 հազար 642-ով՝ դառնալով 52 հազար 763:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ երկրում ընդհանուր առմամբ ապաքինվել է 3 հազար 873 մարդ:

«Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 52 հազար 763 (+12 տոկոս): Վարակն արձանագրվել է 85 շրջանում: Հիվանդանոցներից դուրս է գրվել 427 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը  3 հազար 873 է: Մեկ օրում մահացել է 51 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 456 մարդ»,-տեղեկացնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նշվում է, որ նոր դեպքերից 2 հազար 567-ի մոտ չեն արձանագրվել ախտանշաններ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից այն ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին