Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավա­րակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին և մտերիմներին փոխանցել սփոփան­քի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին