Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. նախագահը` Շուգարյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին:

Տոհմական մտավորական ընտանիքից սերած այդ կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ:

Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում, ինչպես նաև Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանել իր հետագա դասախոսական և գիտական-վերլուծական աշխատանքներում:

Արտաքուստ մեղմ և ընկերական այդ անձնավորությունը ճշգրիտ և սկզբունքային էր խոսքի և գործի մեջ:

Ռուբենի հետ ինձ կապում էր ուսանողական տարիներից սկսած բարեկամությունը և ընկերությունը, շատ հարցերում մեր հայացքների ու գնահատականների նմանությունը:

Նա մեզնից հեռանում է մի տարիքում, երբ արդեն կուտակել էր փորձ, գիտելիքներ ու միջազգային ճանաչողություն, որոնք ծառայեցնում և դեռ երկար տարիներ կարող էր ծառայեցնել Հայրենիքին:

Հազար ափսոս: Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին:

Անդառնալի կորստի այս ծանր պահին իմ և Նունեի կողմից խորապես ցավակցում եմ Ռուբենի տիկնոջը, զավակներին և բոլոր հարազատներին», ասվում է ՀՀ նախագահի ցավակցական ուղերձում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին