Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

ԱՀԿ-ն մեկնաբանել է COVID-19-ի հետևանքով մտցված սահմանափակումները հանելու հնարավորությունը

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում մտցված սահմանափակումների ցանկացած հանում պետք է լինի փուլային տարբերակով: Եթե այդ սահմանափակումները հանվեն վաղ, ապա դա կարող է հանգեցնել վարակի նոր բռնկման:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի՝ Խաղաղ օվկիանոսի արևմտյան հատվածի երկրների տարածաշրջանային տնօրեն Տակեշի Կասաին: Առցանց մամուլի ասուլիսի ժամանակ նա նշել է, որ սահմանափակումների հանելը դիտարկող պետությունների կառավարությունները պետք է դա անեն շատ զգուշավոր, փուլային տարբերակով և շարունակել մշտադիտարկել համաճարակային իրավիճակը: Նա ընդգծել է՝ քանի դեռ կորոնավիրուսը տարածվում է, որևէ երկիր ապահովագրված չէ վարակից:

Կասաին նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները ցույց տվեցին իրենց արդյունավետությունը: Նրա խոսքով, մարդիկ պետք է պատրաստ լինեն նոր կենսակերպին:

«Ամեն դեպքում, մինչ պատվաստանյութի ստեղծումը կամ բուժման շատ արդյունավետ մեթոդ ունենալը, այս պրցեսը պետք է մեզ համար նոր նորմ լինի»,-ասել է նա:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին