Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Մնացականյանը վերահաստատեց` Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների այն դիրքորոշումը, որ Արցախին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի համաձայնության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանը նշեց ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«ՀՀ իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Արցախը ներկայացնելու մանդատ չունեն Արցախի ժողովրդից ստացած։ Մի քանի օր առաջ Արցախի իշխանությունները մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով ժողովրդից մանդատ ստացան։ Այս երկու տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունը մշտապես խորհրդակցել է Արցախյան կողմի հետ, բանակցային գործընթացը մանրամասնորեն քննարկվել է, մենք աշխատում ենք միասին, նույնը շարունակվել է նոր իշխանությունների հետ։ Արցախի ժողովրդին վերաբերող որևէ որոշում չի կարող ընդունվել առանց Արցախի ժողովրդի»,- ասաց Մնացականյանը։

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններում Արցախում ընտրվեց նոր Ազգային ժողովը, իսկ ապրիլի 14-ին, նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյուքներով, Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին