Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ՀՀ-ն նախատեսում է այս տարի անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը

Հայաստանի Հանրապետությունը նախատեսում է այս տարի անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Այս տարի նախատեսում ենք անցկացնել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը։ Սա արդեն մշտական հարթակ է` միջազգային հանրության փորձագիտական ներուժը համախմբելու ու աշխատելու, զարգացնելու այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս ազգային ու միջազգային մակարդակներում իրականացնել այդ ցեղասպանության հանցագործության կանխարգելման գործընթացը»,- ասաց Մնացականյանը։

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երրորդ գլոբալ ֆորումը տեղի է ունեցել 2018 թվականին։

Ապրիլի 24-ի միջոցառումներին կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը։ Քաղաքացիների մուտքը կարգելվի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածք, սակայն կառավարությունը միջոցառումների շարք է ձեռնարկել, որոնց քաղաքացիները կկարողանան մասնակցել տանից։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին