Երեքշաբթի, 16. 07. 2024

spot_img

Արայիկ Հարությունյանը հայտարարել է Արցախում քաղաքական խորհրդատվությունների շարք սկսելու մասին

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սկսում է երկրում քաղաքական խորհրդատվությունների շարքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանը հայտնել է Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության նիստի ընթացքում։

«Այսօր հրավիրել եմ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նիստ, որի ընթացքում ամփոփել ենք մեր երկրում անցկացված խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տիպի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը և նախանշել մեր անելիքները: Թիմակիցներիս տեղեկացրել եմ նաև, որ արդեն վաղվանից կսկսեմ քաղաքական խորհրդատվությունների շարքը, և այս փուլում շատ կարևոր էր նրանց աջակցությունն ու համաձայնությունը ստանալը»,- նշել է Հարությունյանը։

Արցախի նորընտիր նախագահը հավաստիացրել է, որ անելու են առավելագույնը, որպեսզի կարողանան ճիշտ իրացնել ժողովրդի տված վստահության մեծ կապիտալը, որը պետք է ծառայի միայն ի շահ և ի բարօրություն Արցախի յուրաքանչյուր քաղաքացու:

Ապրիլի 14-ին կայացած Արցախի Հանրապետության նախագահահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով` 88% ձայնով նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։  Նախագահի մյուս թեկնածու Մասիս Մայիլյանը ստացել է 12% ձայն։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին