Երկուշաբթի, 09. 06. 2025

spot_img

Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակից մեկուսացվել է COVID-19-ով վարակված լինելու կասկածով

Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մինչև վերջին ՀՀ քաղաքացին տեղափոխվելու է հայրենիք։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ անդրադառնալով կորոնավիրուսի օրերին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների խնդրին։

«Ռուսաստանի Դաշնության մեր դեսպանության մի քանի դիվանագետ մեկուսացման մեջ է։ Նրանք շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մեր այն քաղաքացիների հետ, որոնց թեստի դրական պատասխանը ստացել ենք արդեն նրանց Հայաստան վերադառնալուց հետո»,- ասաց Ադոնցը։

Փոխնախարարն արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին խնդրեց կորոնավիրուսի հիվանդության ախտանշաններ ունենալու դեպքում հայտնել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին ու պահպանել վարակի տարածումը կանխարգելելու կանոնները։

ՀՀ քաղաքացիներին ապրիլի 6-ից մինչ օրս Մոսկվայից Երևան տեղափոխելու համար իրականացվել է 3 չարտերային թռիչք։ Ապրիլի 19-ին և 20-ին չարտերային թռիչքով Հայաստան են վերադարձել նաև Կրասնոդար և Դոնի Ռոստով քաղաքներում գտնվող ՀՀ քաղաքացիները։

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին