Երեքշաբթի, 31. 03. 2026

spot_img

ԱՄՆ-ն ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ամերիակայի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակում ևս 600 հազար դոլար կտրամադրի Հայաստանին։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«Արդեն հնչեցված 1.1 մլն դոլարին ԱՄՆ-ի կողմից ավելացվել է 600 հազար դոլար»,- ասաց փոխնախարարը։

Մարտի 28-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացրել էր, որ Միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես՝ լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտների:

Հայաստանում ապրիլի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1401 է, արձանագրվել է մահվան 24 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 929 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 609 է։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 768 պացիենտ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին