Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի ախտորոշման երրորդ թեստի պատասխանը ևս բացասական է եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի ախտորոշման երրորդ թեստն է հանձնել, դրա պատասխանը ևս բացասական է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում՝ անդրադառնալով այն տեսանյութին, որում հեռուստաուղերձից առաջ նկարված տեխնիկական կադրերը մոնտաժվել և տարածվել էին համացանցում: 
Նախ վարչապետը նշեց, որ այդ տեսանյութի վերաբերյալ որոշ ռեակցիաներ իրեն զարմացրել են: «Սովետական միության ժամանակ ընկալում կար չէ՞, որ երեխաները մտածում էին, թե դասատուները հաց չեն ուտում, զուգարան չեն գնում և այդպես շարունակ: Եվ որոշ ռեակցիաներ այդպիսի տպավորություն են թողնում: Շատ վատ երևույթ է տեղի ունեցել: Բայց այդ վատ երևույթը դրա հեղինակների մասին է, ոչ թե այն ամենի մասին, ինչ երևում է կադրում: Կադրում ի՞նչ է երևում, կադրում երևում է սովորական աշխատանքային մի իրավիճակ, երբ խնդիր կա կարգաբերել սուֆլյորի արագությունը, որպեսզի իմ գրած տեքստը կարողանամ ճիշտ կարդալ»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց՝ շատերին հուզել է այդ տեսանյութում իր հազը ևս: «Նախորդ օրերին իմ գործընկերները խորհուրդ էին տալիս: Արդեն կորոնավիրուսի 3-րդ թեստն եմ արել այսօր՝ ապրիլի 19-ին: Երկու անգամ սկզբում էի արել, և կրկին պատասխանն ի դժբախտություն ոմանց՝ բացասական է, և ի ուրախություն ինձ»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով իշխանության թավշյա գործելաոճին՝ նա դիմեց ժողովրդին. «Թավիշ է, քանի որ մենք իրար հետ ենք որոշել, որ թավշյա հեղափոխություն է լինելու»: 
Վարչապետի տեսաուղերձից առաջ նախապատրաստական աշխատանքների եթեր հեռարձակվելու առիթով արձագանք էր եղել վարչապետի աշխատակազմից, մեկնաբանություններ էին տվել նաև Հանրային հեռուստաընկերությունից: Դեռ հայտնի չէ, թե ով է վարչապետի հիշատակած՝ տարածված տեսանյութի հեղինակը: 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին