Երեքշաբթի, 24. 02. 2026

spot_img

Հայաստանում հիասթափությունը ստեղծում են այն մարդիկ, որոնք սպասում էին, թե «փայ» կստանային. Փաշինյան

Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում մեծ հիասթափություն է ստեղծվել, և դա ստեղծել են այն մարդիկ, որոնք ակնկալել են, որ հեղափոխությունից հետո իշխանությանը ծառայություններ մատուցելով ինչ-որ բան կստանան, կընդլայնեն իրենց ունեցածը կամ նրանք, որոնք մտածել են, որ այդ մարդկանց փոխարեն իրենք կլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում: 

«Ես զարմացած եմ, թե մաֆիոզ մտածողությունը ինչքան խորն է նստած մեր մեջ: Որ հակահեղափոխականների մեջ նստած է, դա պարզ է, բայց նաև իրենց հեղափոխական համարող բազմաթիվ մարդկանց մեջ մաֆիոզ մտածելակերպն արմատացած է: Ամենատարբեր մարդկանց հետ շփման արդյունքում իմ ունեցած ամենատխուր եզրակացությունն է, որ մաֆիոզ մտածողությունը մեր իրականության մեջ շատ խորը արմատ ունի: Մաֆիոզ ասելով նկատի ունեմ կիսելու՝ Հայաստանը «կիսելու» մղումը, Հայաստանի ինչ-որ կտոր, ազդեցության ինչ-որ ոլորտ, եկամտի ինչ-որ հատված: Անընդհատ այդ մրցավազքը, այդ առաջարկը օդում կախված է՝ իսկ ե՞րբ ենք ի վերջո բաժանելու: Եվ երկու տարվա իմ վարչապետության ամենամեծ արդյունքը, ձեռքբերումը համարում եմ այն, որ ոչ մի վայրկյան չեմ մտել կիսելու այդ տրամաբանության մեջ»,-ասաց Փաշինյանը:
 
Նա նկատեց՝ քանի որ բաժանման պրոցես չկա, ոչ մեկ փայ չի ստանում, հետևաբար դժգոհությունն ալիքաձև ամենուր տարածվում է: Վարչապետը շեշտեց՝ պետք է դուրս գալ երկիրը ազդեցության գոտիները, բիզնեսները, եկամուտները բաժանելու այդ խորը մտածելակերպից: «Այսօր Հայաստանում տեղի է ունենում մեծ հիասթափություն, և այդ հիասթափությունը ստեղծում են այն մարդիկ, որոնք սպասում էին, որ կպահպանեն իրենց փայը, կմեծացնեին իրենց փայը, սպասում էին, որ ի վերջո փայ կստանան: Եվ այդ պրոցեսներից ոչ մեկը տեղի չի ունեցել ՀՀ-ում: Եվ սա այսօր մեր երկրում տրամադրության վրա ազդող ամենամեծ գործոնն է: Բոլորը՝ նրանք, որոնք սպասում էին, որ պետք է փայ ստանային, չպետք է կորցնեին իրենց փայը, նրանք, որոնք սպասում են, որ պետք է մեծացնեն իրենց փայը, հիասթափված են, քանի որ փայերի բաժանում չկա»,-ասաց նա: 
Փաշինյանը նշեց նաև, որ բազմաթիվ մարդիկ, գործարարներ, երբ իրեն հարցնում են, թե ինչով կարող են օգտակար լինել, իր պատասխանն է՝ շատ աշխատեք, հաջողություն ունեցեք, հարկերը վճարեք, դրանով շատ մեծ օգուտ բերած կլինեք: 
 
 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին