Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Կորոնավիրուսը խոչընդոտ չէ. Թել Ավիվում փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ

Իսրայելի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել Թել Ավիվի փողոցներ, որպեսզի իրենց դժգոհությունը հայտնեն վարչապետ Բենյամին Նեթանյահուի աշխատանքի վերաբերյալ: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը: Քանի որ երկրում մտցված են սահմանափակումներ՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ, քաղաքացիները պահպանել են սոցիալական հեռավորություն:

Դժգոհները թափահարում էին սև դրոշներ, պահանջելով ժողովրդավարության հաղթանակ: Պաստառների վրա եղել են մեղադրական գրառումներ՝ ուղղված Իսրայելի կառավարության ղեկավարին:

Բենյամին Նեթանյահուն մեղադրվում է կոռուպցիոն գործարքների համար: Դատական գործընթացը ամիսներ շարունակ ընթանում է, սակայն դա չի խանգարում, որ նա կատարի վարչապետի իր պարտականությունները:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին