Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Կանադայի գեներալ-նահանգապետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:

Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար: Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: «Սա բարդ և աննախադեպ իրավիճակ է, բայց վստահ եմ, որ գիտությունը կգտնի լուծումը, և համատեղ կհաղթահարենք այս անտեսանելի թշնամուն:

Մենք չենք կարող ընտրել, թե երբ են դժվարությունները գալիս, բայց կարող ենք ընտել ինչպես պատասխանել դրանց ճգնաժամի ժամանակ»,-նշված է Կանադայի գեներալ-նահանգապետի ուղերձում:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին