Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցկացնելու համար

 Իտալիայում քահանան տուգանվել է պատարագ անցնկացնելու համար: «Արմենպրես»ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ պատարագն անցկացվել է ի հիշատակ կորոնավիրուսի հետևանքով մահացածների:

Դոն Լինո Վիոլան պատարագն անցկացրել է 13 հավատացյալների մասնակցությամբ: Պատարագի մասին տեղեկությունը տարածվել է, և ոստիկանները, համարելով այն զանգվածային միջոցառում, որի անցկացումը կարանտինի ընթացքում արգելվում է, տուգանել են քահանային:

Լրատվամիջոցներով տարածված տեսագրության համաձայն, ոստիկանը մոտեցել է և փորձել է դադարեցնել արարողությունը, սակայն քահանան շարունակել է: Քահանան տուգանվել է 280 եվրոյով: Նա առայժմ չի պատրաստվում այն վճարել: Քահանան բացատրում է, որ պետության կողմից սահմանափակումները վերաբերում են զանգվածային միջոցառումներին, այլ ոչ թե եկեղեցական ծառայությանը: Նա ընդգծել է, որ պատարագին ներկա գտնվողները միմյանցից հեռու են եղել, կրել են դիմակներ և ձեռնոցներ: Քահանան պատրաստվում է բողոքարկել ոստիկանների որոշումը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին