Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Գերմանիայի կառավարությունը պատրաստ է ապահովել կորոնավիրուսով հիվանդ օտարերկրացիների բուժման ծախսերը

Գերմանիայի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ապահովել կորոնավիրուսով վարակված օտարեկրյա ծանր հիվանդների բուժման ծախսը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը նշել է, որ խոսքը բացառապես արտակարգ դեպքերին է վերաբերում՝ կապված կորոնավիրուսի հետ, երբ հարևան երկրների սեփական հնարավորություններ բավարար չեն:

Ներկայում Գերմանիայի բժշկական հաստատություններում բուժվում է ավելի քան 200 ծանր հիվանդ, որոնք կորոնավիրուսից ամենաշատ տուժած եվրոպական երկրներից են: Շպանի խոսքով, Գերմանիան ի վիճակի է և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ընդլայնել այդ աջակցությունը՝ օգնելու եվրոպացի հարևաններին: Նա նշել է, որ այդ նպատակով ծախսերը կարող են կազմել մինչև 20 մլն եվրո:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին