Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 10 ոստիկան․ նրանցից 5-ն արդեն ապաքինվել է

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսով է վարակվել 10, ինքնամեկուսացած է 124, մեկուսացած է 30 ոստիկան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը։

«Առ այսօր Հայաստանում ինքնամեկուսացվել է 124 ոստիկան, մեկուսացվել է 30-ը։ Թեստավորումների ժամանակ 20 հոգու մոտ եղել է բացասական արդյունք։ 10 ոստիկանի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, նրանցից 5-ն արդեն ապաքինվել է»,- նշեց նա։

Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։ Հայաստանում ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 35-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 580։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ: Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին