Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

ԱԺ նախագահի օգնականը հերքում է ԱԺ-ում կորոնավիրուսով վարակված անձանց մասին լուրերը

ՀՀ ազգային ժողովի նախագահի օգնական Վահան Կոստանյանը հերքում է մամուլում հրապարակված լուրերն այն մասին, որ խորհրդարանում կորոնավիրուսով վարակված անձ կա։

«Արմենպրես»ի փոխանցմամբ` այս մասին Կոստանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների՝ նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կորոնավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ»,- գրել է Կոստանյանը։

Հայաստանում ապրիլի 20-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1339 է, արձանագրվել է մահվան 22 դեպք: Ընդհանուր առմամբ կատարվել է 13 հազար 373 թեստ։ Ապաքինված պացիենտների թիվը 580 է։ Փաստացի բուժում է ստանում 737 պացիենտ:

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին