Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Լուկաշենկոն անհրաժեշտ համարում դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսոմը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անհրաժեշտ է համարում հաջորդ շաբաթվանից դպրոցներում ուսումնական գործընթացի վերսկսումը:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, «Ռեգնում»-ը տեղեկացնում է, որ նախագահ Լուկաշենկոն այս մասին հայտարարել է ապրիլի 17-ին մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Պետք է սկսել սովորել, սակայն՝ դանդաղ և հանգիստ: Գյուղերում խնդիր չկա, այնպես որ որտեղ հնարավոր է, թող սկսեն պարապմունքները, իսկ եթե քաղաքում կա, ապա մեկ շաբաթ կպահանջվի Զատկից հետո, որպեսզի երեխաներին հետզհետե բերենք ուսումնական գործընթաց»,-ասել է Լուկաշենկոն՝ ընդգծելով, որ կամաց-կամաց պետք է սկսել սովորել, քիչ-քիչ այդ պրոցեսը գործի գցել:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Բելառուսի նախագահը մեկ շաբաթ ևս երկարաձգել էր դպրոցական արձակուրդների ժամկետը՝ մինչև ապրիլի 18-ը:

Բելառուսում կա կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 204  դեպք, մահացել է 40 մարդ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին