Կիրակի, 15. 03. 2026

spot_img

ԵԽ պատգամավորը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և անվտանգության ու պաշտպանության ենթահանձնաժողովի մշտական անդամ Լարս Պատրիկ Բերգը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան,

խնդրում եմ՝ ընդունեք իմ ջերմագույն շնորհավորանքները Արցախի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես նաև իմ շնորհավորանքները բուն ընտրության կապակցությամբ, որն անցավ արտակարգ իրավիճակի պայմաններում:

Ժողովրդավարության նման հաջող դրսևորումը կարող է միայն բարձրացնել Արցախի միջազգային հեղինակությունը, և ես հույս ունեմ, որ այժմ կստեղծվի հնարավորություն, որ Արցախն իր տեղը զբաղեցնի ազգերի համայնքում, տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու նպատակով համագործակցի հարևանների հետ:

Ես հիասթափությամբ կարդացի ընտրությունների ընթացքի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի արտաքին գործերի ծառայության հայտարարությունը: Որպես Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ՝  կփորձեմ այս հարցը բարձրացնել փոխնախագահ Ջոսեպ Բորելի մոտ, ինչպես նաև խորհրդարանական հարցադրման ձևաչափով հարց կուղղեմ, թե արդյոք կարող ենք համոզել Եվրոպական համաժողովին՝ ավելի կառուցողական ուղղություն ունենալու:

Խնդրում եմ, մի երկմտեք կապվել ինձ հետ այն դեպքերում, երբ ես կարող եմ օգտակար լինել, և ևս մեկ անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները»:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին