Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Դանիայում կվերաբացվեն գեղեցկության սրահները, ավտոդպրոցները

Դանիան շարունակում է թուլացնել կարանտինի ռեժիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, BBC-ն տեղեկացնում է, որ Դանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումները հետզհետե հանելու մասին: Մասնավորապես, ապրիլի 20-ից երկրում կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահները, ավտոդպրոցները և ևս որոշ փոքր ընկերություններ:

Դանիայում 11 տարեկանից ցածր երեխաների համար դպրոցներում պարապմունքներն արդեն սկսվել են: Շաբաթվա սկզբին բացվել են որոշ խանութներ:   

Ռեստորանները, բարերը և մարզադահլիճներն առայժմ կմնան փակ: Երկրի սահմանները ևս փակ են:

Վարակի բռնկումից ի վեր Դանիայում 7 հազարից ավելի վարակվածության դեպք կա, 321 հիվանդ մահացել է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին