Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Սփյուռքի հարցերի հաձնակատարի գրասենյակը մտադիր է սիրիահայերին սոցիալական օժանդակության ծրագիր մշակել

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը տարբերակներ է դիտարկում կորոնավիրուսի համավարակի տարածման հետևանքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումներից տուժած սիրիահայ ընտանիքներին սոցիալական օգնություն ցույց տալու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ապրիլի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանը։

«Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների մոտ 85%-ը վարձով է բնակվում, ինչը նրանց համար մեծ բեռ է։ Մարդիկ, որոնք, նույնիսկ չեն աշխատում, բայց ստիպված են իրենց տան վարձը վճարել, կանգնած են լուրջ խնդիրների առաջ։ Հիմա մենք փորձում ենք ձև գտնել, ինչ-որ ծրագիր առաջարկել մեր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որը մի կողմից խտրական չի լինի, այսինքն` չի լինի միայն սիրիահայ ընտանիքների համար, բայց մյուս կողմից էլ կկարողանա բավարարել այս շատ յուրահատուկ պահանջ»,- ասաց Սինանյանը։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման 13 միջոցառում է հաստատել։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին