Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի նորընտիր նախագահին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին և կարևորել Արցախում ժողովրդավարական ինստիտուտների կայացման ապահովումը: 

Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է իր պատրաստակամությունն աջակցելու Արցախում անվտանգային և պաշտպանական բարեփոխումների  իրականացման օրակարգին, ինչպես նաև անվտանգության ինստիտուտների ներդաշնակեցմանը: 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են միասնական ջանքերի կարևորությունն անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հարցում:

 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին