Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Գրանցվել է կորոնավիրուսից ևս մեկ մահ, հաստատվել է 42 նոր դեպք. ընդհանուր դեպքերի թիվը 1201 է

Այսօր հրապարակված տվյալներով, Հայաստանում կա կոնավիրուսային հիվանդության հաստատված 42 նոր դեպք և 44 առողջացածներ։

Հիշեցնենք, երեկվա տվյալներով,  կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր դեպքերը 1159-ն էին, ստացվում է՝ հանրագումարով այսօրվա դրությամբ հայաստանում 1201 հաստատված դեպք կա:

ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 58-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում III աստիճանի, ճարպակալում II-III աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ` ST էլևացիայով: Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում, որից հետո պացիենտի մոտ զարգացել է դիսթրես համախտանիշ, սուր շնչական անբավարարություն III աստիճանի, սեպսիս, սեպտիկ շոկ: Երկարատև թոքային արհեստական շնչառությունից հետո զարգացել է հարաճուն պոլիօրգանային անբավարարություն:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին