Կիրակի, 15. 03. 2026

spot_img

ԱԺ-ն վավերացրեց ՀՀ-ի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը

Խորհրդարանն ընդունեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն ԱԺ ապրիլի 17-ի նիստում այն ստացավ 105 «կողմ», 4 «ձեռնպահ» ձայներ:

Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում»  ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը: Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին