Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Սերժ Սարգսյանը խորհուրդ է տալիս դավադրությունների տեսություններով չառաջնորդվել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հորդորում է դավադրությունների տեսություններով չառաջնորդվել: Ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը նշեց, որ ինքը երբեք որևէ պարագայում չի ղեկավարվել ոչ դավադրության տեսություններով, ոչ էլ ենթադրում է, որ ամբողջ աշխարհը, այդ թվում՝ մեր դաշնակիցները, դավադրություններ են հյուսում հայ ժողովրդի շուրջ:

«Չկա այդպիսի բան: Որ մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, դա ակնհայտ է, բայց մենք ունենք բազմաթիվ բարեկամներ և բոլորին էլ խորհուրդ եմ տալիս այդ դավադրությունների տեսություններով չղեկավարվել և այն, ինչ լսում եք կամ ընթերցում որևէ ինտերնետային կայքում,փորձեք մեկ այլ կայքերից ևս դա ստուգել, այնուհետև անել սեփական եզկացությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սարգսյանը՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ հնարավոր դավադրությունների մասին:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին