Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել հույն գորընկերոջ հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ապրիլի 15-ին հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցաել իր հույն գործընկերոջ՝ Նիկոս Դենդիասի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն  անդրադարձ են կատարել նոր տիպի կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման և դրա սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ ազգային մակարդակում ձեռնարկվող քայլերին:

Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունn է հայտնել եղբայրական հույն ժողովրդին՝ համավարակի դեմ մղվող պայքարում:

Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը:

Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ:

 
 
 
 
spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին