Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ սպառիչ են եղել, որոշները՝ ոչ. պատգամավոր

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանի որոշ պատասխաններ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին սպառիչ են եղել, որոշները՝ ոչ: «Հետո այլ հարցերի միջոցով սպառիչ են դարձել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Խաչատրյանը՝ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

Հարցին՝ կարելի  է արդյոք այս հարցուպատասխանով ապրիլյանի հարցը համարել սպառված, Խաչատրյանն պատասխանեց՝ ոչ, դեռ մարդիկ կան, ում պետք է լսել, գործընթացը շարունակվում է: Հարցին՝ արդյոք այս հարցուպատասխանով հիմնական մտահոգությունները փարատվեցին՝ կապված նրա հետ, որ ապրիլյան պատերազմի ժամանակ վառելիք չի եղել, նույնիսկ խոսակցություններ կային, որ պայմանավորված պատերազմ է եղել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ երբ քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ կլինի, այն կհրապարակվի այնքանով, որքանով պետական գաղտնիք չի պարունակում: «Դրանից պարզ կլինի՝ որ կասկածներն են փարատվել, որոնք ոչ: Ցանկացած տվյալ դեռ հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի հոգու կողմից չի հաստատվել: Սա սովորական քննության մեթոդ է, երբ փաստերը ստուգվում են մի քանի աղբյուրներից»,- ասաց նա:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին