Չորեքշաբթի, 04. 02. 2026

spot_img

Ռուաստանում կորոնավիրուսով վարակվածության թիվը հասել է 27 հազար 938-ի

 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 3 հազար 448-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 27 հազար 938:

«Արմենպրես»ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ վարակի դեպքեր գրանցվել են 84 շրջանում: Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ ապաքինվել է 2 հազար 304 մարդ, մահացել՝ 232:

«Ռուսաստանում ներկայում կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվը 27 հազար 938 է (+14.1 տոկոս), գրանցվել է 84 շրջանում: Նախորդ օրը դուրս է գրվել 318 մարդ: Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 2 հազար 304: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 34 մարդ: Վարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում մահացել է 232 մարդ»,-ասվում է շտաբի հաղորդագրությունում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։ 

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին