Շաբաթ, 07. 03. 2026

spot_img

Չինաստանից ՀՀ է ներկրվել վարակի դեմ պայքարի պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը

Պարետատան կազմակերպած արդեն երկրորդ հատուկ չվերթով ապրիլի 15-ին Չինաստանից Հայաստան է տեղափոխվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավեինյանը։

«Հայաստան են բերվել.

  • ավելի քան 87 000 պաշտպանիչ բժշկական զգեստ,
  • 24 000 բժշկական դիմակ,
  • 20 000 KN95 պաշտպանիչ դիմակ,
  • 101 հեռահար ջերմաչափ,
  • բժշկական գործիքներ,
  • բիոքիմիական հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար: 

Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) կողմից, Էդուարդո Էռնեկյանի ընկերությունների, Իմ քայլը հիմնադրամի, Իզմիրլյան հիմնադրամի, Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան, Սուրբ Սարգիս Մարդասիրական Հիմնադրամի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և այլ դոնորների տրամադրած ֆինանսական միջոցներով:

Ինքնաթիռով փոխադրվել են նաև ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված, ինչպես նաև չինացի բարերաների նվիրաբերած բժշկական պարագաներ և սարքավորումներ:

Շնորհակալություն ենք հայտնում գործընթացում ներգրավված բոլոր գերատեսչություններին, ինչպես նաև Չինաստանի կառավարությանը՝ թռիչքի իրականացմանն աջակցելու համար»,- նշել է Տիգրան Ավինյանը:

spot_img
Նախորդ յօդուածը
Յաջորդ յօդուածը

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին