ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հանրային հեռուստաընկերությանը գովազդ հեռարձակելու իրավունքը վերականգնող օրենսդրական նախաձեռնությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին և «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը քվեարկությամբ ստացավ 114 «կողմ», ձայներ:
Նախատեսվում է Հանրային հեռուստաընկերությանը վերապահել մեկ եթերային ժամի ընթացքում մինչև 5 րոպե տևողությամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Սահմանվում է նաև, որ սոցիալական գովազդը 00:00-18:00-ն հեռարձակվում է անվճար, իսկ 18:00-00:00-ն՝ վճարովի:
Արգելվելու է Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրել վիճակախաղի, ոչ խաղարկային վիճակախաղի, խաղարկությամբ վիճակախաղի, համակցված վիճակախաղի, գովազդային վիճակախաղի, տոտալիզատորների, ինտերնետ շահումով խաղերի և գիշերային ակումբների գովազդը:






