Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում կարտադրվեն կորոնավիրուս հայտնաբերող թեստեր

Չինաստանից Հայաստան են ներկրվել 100 հազար թեստերի ռեագենտներ, որոնք հանձնվելու են Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտին:

Այս մասին կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում սկսելու են արտադրել ՊՇՌ թեստեր և այստեղ էլ դրանք սպառելու են։ «Կարծում ենք, որ նույնիսկ այս փուլում հետազոտությունների ու զարգացման վրա գումարի ծախսն արդարացված է, այս ռիսկը արդարացված է, հուսանք՝ մենք կունենանք վերջնական արտադրանքը հենց այն տեսքով, ինչ-որ սպասում ենք»,- «Արմենպրես»ի փոխանցմամբ, ասաց Ավինյանը:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ևս նշեց, որ նպատակադրման հավակնությունները պետք է առհասարակ ընդլանել: «Կարծում եմ, որ այստեղ տնտեսելու տեղ չէ, թեև գուցե տարօրինակ է, որ ես նման բան եմ ասում»,- ասաց Ֆինանսների նախարարը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին