Չորեքշաբթի, 11. 03. 2026

spot_img

Հայաստանում կարտադրվեն թոքերի արհեստական շնչառության սարքեր

Կառավարությունը 2020 թվականի պետբյուջեում վերաբաշխում կատարեց և առանց մրցույթի՝ դրամաշնորհ տրամադրելու համար գումար հատկացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ, որոշմամբ թույլ տրվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը «Գաղափարից մինչև բիզնես՝ դրամաշնորհներ» միջոցառման համար նախատեսված գումարից Թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման և մակետային նախատիպի մշակման աշխատանքների իրականացման նպատակով 2020-ի առաջին կիսամյակում «Ինժիներական ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը առանց մրցույթի որպես դրամաշնորհ տրամադրել 90 մլն դրամ:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրենց նախարարությունը հայտարարել էր թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության, նախագծման աշխատանքների գործընթաց, և ստացվել են 300 հայտեր ու առաջարկներ:

«Այս որոշման արդյունքում հնարավորություն կունենանք թոքերի արհեստական շնչառության սարքերի ներքին պահանջարկը բավարրել, աջակցել առողջապահական համակարգին»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ 4-6 ամսվա ընթացքում հնարավոր կլինի գալ արտադրական վիճակի և ունենալ աշխատող սարքավորում: Նախարարի խոսքով՝  այս դեպքում սարքերը շուկայական գնից կրկնակի էժան են լինելու: Հնարավորություն  կլինի ամսական արտադրել 40-50 սարք:

«Ներկայումս համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 հազար թոքերի արհեստական շնչառական սարքի պահանջարկ: Սա նաեւ հնարավորություն է, որ հայկական ինժեներական ընկերությունները կարողանան մուտք գործել բժշկական սարքերի արտադրման շուկա, որը շատ նեղ ու լուրջ շուկա է»,-ընդգծեց Արշակյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ թեև կա տեսակետ, որ շոգերին զուգահեռ կորոնավիրուսի վարակման ցուցանիշենրի անկում կարող է լինել, բայց հնարավոր է, որ աշնանը, հետո նաև ձմռանն ունենանք վարակի թվի աճ: Այնպես որ, վարչապետը կարևորեց նախագիծը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նկատեց, որ եթե նույնիսկ համաճարակն անցնի, այդ սարքերը մեզ պետք են լինելու, որովհետև դրանք ընթացքում շարքից դուրս են գալիս:

Ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի՝ սա, այո, ռիսկային նախագիծ է, որովհետև հանրային միջոցներ են ծախսում և ապահովագրված չեն, որ կունենան այն արդյունքը, որը նախատեսում են: Ավինյանը, միաժամանակ ընդգծեց, որ սա արդարացված ռիսկ է:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին