Երեքշաբթի, 10. 03. 2026

spot_img

Համոզվեցի, որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց. Սերժ Սարգսյան

 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելը ճիշտ է համարում: Այդ մասին Սերժ Սարգսյանն ասաց ավելի քան 4 ժամ տևած նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում: 

«Ես համոզվեցի որ իմ որոշումը՝ գալ հանձնաժողովի նիստին, ամբողջովին արդարացվեց: Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում, և ուրախ եմ, որ կարողացել եմ նաև լրացուցիչ տեղեկություններ հայտնել ապրիլյան ռազմական գործողությունների մասին: Ցավոք սրտի, ես հնարավորություն չունեմ պատասխանելու ձեզնից յուրաքանչյուրի հարցին ոչ թե այն պատճառով, որ գաղտնի բաներ կարող են սպրդել, այլ պարզ պատճառով, որ դրանք այնքան կարևոր իրադարձություններ են, որ ոտքի վրա իրար ընդհատելով անհնար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում: Իսկ իմ նպատակը շատ պարզ է, հասցնել մեր հանրությանը իրական հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին, որի ընթացքում, մենք, ես նկատի ունեմ՝ զինված ուժերը, քաղաքացիական հասարակությունը, ընդհանրապես մեր հանրությունը, հաղթել է, հաղթել ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև դիվանագիտական»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սերժ Սարգսյանը:

Նա վստահեցրեց, որ երբ արտակարգ դրությունն կավարտվի՝ ինքը մանրամասն ցանկացած հարցի հաճույքով կպատասխանի: «Նիստի վերջում, ի պատասխան հանձնաժողովի նախագահի՝ ես ևս շնորհակալություն եմ հայտնել այս քննարկման համար»,- ասաց Սարգսյանը:

spot_img

ՆՄԱՆ ՆԻՒԹԵՐ

spot_img
spot_img

ՎԵՐՋԻՆ ՅԱՒԵԼՈՒՄՆԵՐ

Ելեկտրոնային Գրադարան

spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին